ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Մենք գտնվում ենք նախաաշխարհամարտային փուլում, աշխարհակարգը փոխվում է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ պատերազմը ձեռնտու էր միայն Դոնեցկին և Լուգանսկին, ինչպես նաև ԱՄՆ֊ին, բայց այն պետք չէր ո՛չ Ուկրաինային ու Ռուսաստանին, և ո՛չ էլ եվրոպական պետություններին։
Նրա կարծիքով, միայն պատժամիջոցներով, առանց ռազմական կամպանիայի, հնարավոր չէ հաջողության հասնել Ռուսաստանի դեմ պայքարում։
Ըստ փորձագետի, Ուկրաինան շտապեց, կարելի էր ավելի հեռատեսորեն վերաբերվել հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում։