ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 25-ին հրաման էր տվել զորքերին կանգնեցնել առաջխաղացումը, քանի որ սպասվում էին հնարավոր բանակցություններ Ուկրաինայի հետ, սակայն Կիևը հրաժարվել է երկխոսությունից: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Քանի որ բանակցություններ չկան, ռուսական զինված ուժերի առաջխաղացումը Ուկրաինայում շարունակվում է՝ նախապես ծրագրվածին համապատասխան», - ասել է նա:
--00--ՄՀ