ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակն Ուկրաինայում չի օգտագործում գերձայնային զենք, սակայն այն կա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք շատ անելիքներ ունենք, օրինակ՝ ցամաքային զորքերը զարգացնելու համար, բայց այն ժամանակ մենք չունեինք գերձայնային զենք, հիմա ունենք։ Այո, մենք իրականում չենք օգտագործում այն, բայց այն կա»,- ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարը նաև հավելել է, որ Ռուսաստանն ունի այլ ժամանակակից համակարգեր, որոնք գոյություն չունեին 2014 թվականին։
--00—ՅՄ