ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Բաքվի դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ կեղծ դատավարությունը, որոնք մեղադրվում են «պետական սահմանն ապօրինի հատելու», ինչպես նաև «ականապատում իրականացնելու մեջ»։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկը»։
Ադրբեջանական իշխանությունները հասել են նրան, որ Սարգսյանն իբր «խոստովանել է», թե ցանկացել է պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։
Ադրբեջանական «արդարադատությունը» ռազմագերիներից Սարգսյանի համար պահանջում է 20, իսկ Ռաֆայելյանի համար՝ 19 տարի ազատազրկում։
Նկատենք, որ մեր զինվորականները գերեվարվել էին 2021-ի մայիս ամսին, երբ իրականացնում էին ինժեներական աշխատանքներ՝ չհատելով պետական սահմանը։
--00--ԿԿ