Մարիուպոլը շրջափակման մեջ կընկնի, պետք է խաղաղ բնակչության համար միջանցք բացել. Բասուրին 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

մարիոպլ

Ուկրաինայի խոշորագույն նավահանգստային քաղաք Մարիուպոլը երեքշաբթի ամբողջությամբ կհայտնվի օղակի մեջ։ Ինչպես փոխացում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության զինված ուժերի հրամանատար Էդուարդ Բասուրինը։

«Մարիուպոլի շուրջ օղակն այսօր ամբողջությամբ կփակվի։ Անհրաժեշտ է թողնել մարդասիրական միջանցք խաղաղ բնակչության համար», - հայտարարել է նա։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, նախատեսվում է բանակցությունների 2-րդ փուլ։

--00—ԼՄ