ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը կկայանա երկուշաբթի՝ մարտի 7-ին, հայտարարել է Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
«Բանակցությունների երրորդ փուլը կկայանա երկուշաբթի», - գրել է նա Facebook-ում։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, բանակցությունների 2-րդ փուլը նախատեսվում էր երեկ՝ մարտի 2-ին, սակայն ուկրաինական բանագնացները չեն կարողացել հանել բանակցության վայր ժամանակին, և բանակցությունները տեղափոխվել է հաջորդ օր։
--00—ԼՄ