ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
ԱՄՆ-ի Կոնգրեսը պլանավորում է հավանություն տալ սկսվող շաբաթում 10 միլիարդ դոլարի տրամադրմանն Ուկրաինային: Այդ մասին ասված է նամակում, որն օրենսդիրներին է հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչիների պալատի խոսակ Նեսնսի Փելոսին եւ որը տարածվել է մարի 6-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի վարչակազմը պահանջել է Ուկրաինայի համար հումանիտար, ռազմական եւ տնտեսական օժանդակություն 10 միլիարդ դոլարի չափով,- ասված է ուղերձում:- Կոնգրեսը պլանավորում է սույն արտակարգ ֆինանսավորմանը հավանություն տալ այս շաբաթ»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի:
Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան: Դրանից ետիո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ։
--00--ՄՀ