ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Անցած շաբաթ-կիրակի ԱՄՆ սենատորները փորձեցին փոխհամաձայնության հանգել․ դեմոկրատները քայլ կատարեցին՝ պայմանավորվելու հանրապետականների հետ՝ ընդառաջ գնալով ԱՄՆ սահմանների պաշտպանության ամրապնդման հարցում, ինչպես պնդում են վերջիններս: Հայտնում է Ամերիկայի Ձայնը։
Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերը երկուշաբթի խոստովանել է՝ համաձայնության համար դեռ ժամանակ է հարկավոր․ «Բոլորը գիտեն, որ ինչ-որ բան պետք է արվի՝ ներգաղթի փլուզված համակարգը շտկելու համար, բայց չենք կարող այդ գործընթացում զիջել մեր արժեքները։ Երկու կողմն էլ պետք է հասկանան, որ ստիպված են գնալ փոխզիջումների։ Սա ժամանակ կպահանջի»:
«Ինձ հուսադրում է մեր գործընկերների ձգտումը՝ առաջիկա շաբաթում և հետո՝ բանակցություններում առաջընթաց գրանցել»,- իր հերթին նշել Սենատի փոքրամասնության ղեկավար, հանրապետական Միթչ ՄըքՔոնելը՝ քիչ հավանական համարելով, որ առաջիկա օրերեն փոխհամաձայնություն ձեռք կբերվի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ