ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի և պարեկային ծառայության ընդունելության հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ պարեկային ծառայության համար այսօր Տեսլա մակնիշի էլեկտրամեքենա են փորձարկել։
«Այսօր Tesla Model 3-ը պարեկների հետ դուրս եկավ ծառայության։ 8 ժամում մոտ 170 կիլոմետր երթևեկի արդյունքում այն ծախսեց ընդհամենը 32կՎտ/ժ էլ-էներգիա։ Դրամային արտահայտմամբ, լիաքարշ այս էլեկտրամոբիլը, մոտ, 8 անգամ ավելի քիչ վառելիք ծախսեց, քան լրիվ նույն երթուղին անցած բենզինով ավտոմոբիլը...»,-գրել է նա։
Իոաննիսյանը նշել է, թե էլեկտրամոբիլը, երկարաժամկետ առումով, հարկատուների փողերը խնայելու ձև է, ու հավելել, որ փորձարկումները շարունակվելու են նաև այլ էկելտրամոբիլներով։
--00--ԱՀ