ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հատուկ կարգադրություն է ստորագրել ԱԺ կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց պարգևատրելու մասին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ.
կին պատգամավորներին և Աշխատակազմի կանանց պարգևատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասված է կարգադրության մեջ։
--00—ՄՀ