ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին և հույս է հայտնել, որ խաղաղության գործընթացը պետք է գործնականում սկսվի, այլ ոչ թե լինի միայն խոսքերով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուս և ուկրաինացի բանակցողները սկսել են քննարկել կոնկրետ թեմաներ, այլ ոչ թե փոխանակվել վերջնագրերով։ Կողմերը սկսել են որոշ հարցերի շուրջ պայմանավորվել»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ չի տեսնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտ քաղաքական կամք՝ միավորվելու հանուն Ուկրաինայի։
--00--ԱՀ