ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Դավիթ Առաքելյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանգրում ասված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Դավիթ Առաքելյանին 2022 թվականի մարտի 14-ից ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։
--00--ՄՀ