ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24 News
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին։
Նշենք, որ Հարությունյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականից։
Նա համակարգում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, անշարժ գույքի կառավարման վարչությունների, զորահավաքային բաժնի աշխատանքները։
--00—ՄՀ