ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Մեկ ամիս անց, այսօր ժամը 18:00-ին ստացա ծանուցագիր, որ ժամը 14:30-ին տեղի է ունենալու Նարեկ Մանթաշյանի վերաքննիչ բողոքի ( դատավոր Մնացական Հարությունյան) դատական նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Գործընկերներս կփաստեն, որ կալանքի նիստերով օգնականները զանգով են լուծում նիստի հարցը:
Սա ևս մեկ փաստարկ է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի Նարեկ Մանթաշյանը ազատ չարձակվի: Հիշեցնեմ, որ կալանքի դեմ բողոքը տարվել է փետրվարի 10-ին»,- գրել է փաստաբանը:
--00--ԱՀ