ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նարեկ Մանթաշյանը հերթական քաղաքական հետապնդման գործով արդարացվեց, դատարանը (դատավոր Ռ. Մարիկյան) ճանաչեց և հռչակեց պարոն Մանթաշյանի անմեղությունը: Հիշեցնեմ, որ 4 քրեական գործերից արդեն երրորդ գործով Նարեկ Մանթաշյանը արդարացվեց։ Հուսով եմ սա ազդակ կլինի քրեական գործերով սցենարիստների համար»։
--00--ԼՀ