ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվը մի քանի շաբաթվա նվազումից հետո սկսել է աճել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Նա նշել է, որ դեպքերի հատկապես մեծ աճ է նկատվում Ասիայում:
Գեբրեյեսուսի խոսքով՝ կարելի էր ակնկալել հիվանդության տեղային բռնկումներ այնտեղ, որտեղ վիրուսի տարածման դեմ միջոցները սկսել են չեղարկվել:
--00--ՍԳ