ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է հայտարարել նոր կորոնավիրուսային համաճարակի ավարտի մասին, երբ առողջապահական համակարգը ծանրաբեռնված չլինի։ Այս մասին La Vanguardia թերթին տված հարցազրույցում ասել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։
«Մենք պետք է սովորենք ապրել վիրուսի հետ»,-ասել է նա։ «Այն ժամանակ, երբ մեր առողջապահական համակարգը ծանրաբեռնված չլինի հոսպիտալացումների եւ կորոնավիրուսից մահերի պատճառով, այսինքն՝ հնարավոր կլինի մատուցել նախկինում մատուցված ծառայությունները, պանդեմիան կարող է վերածվել էնդեմիայի»,-նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
--0--ԿԿ