ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները կարևորագույն ու կրիտիկական հարցերի շուրջ մոտ են: Այս մասին Hurriyet-ին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ Մոսկվայի և Կիևի տեսակետներն առաջին չորս հարցերի շուրջ գրեթե նույնական են: Որոշ հարցեր անհրաժեշտ է լուծել պետությունների ղեկավարների մակարդակով: Եթե կողմերը հետ չկանգնեն իրենց տեսակետներից, հույս կա, որ կկնքվի հրադադար: Երկու երկրների ղեկավարների շփման համար կան միջոցներ», - նշել է նա: