ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ Եվրոպայի խորհրդին՝ գնահատական տալ Ուկրաինայի կրթության մասին օրենքին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ուկրաինական իշխանությունները խորհրդակցություններ չեն անցկացրել Ուկրաինայի տարածքում ապրող ազգությունների ներկայացուցիչների հետ եւ բռնի ուկրաինացման ճանապարհն են ընտրել։