ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է այն քիչ երկրներից մեկը, որը կարող է երկխոսել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև հայտնել է Թուրքիայի ցանկությամ մասին՝ մարտի 11-13-ին Անթալիայում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպում։ Անթալիայում կայանալիք ֆորումին իր մասնակցությունն արդեն հաստատել է Սերգեյ Լավրովը, Դմիտրի Կուլեբայից դեռևս տեղեկատվություն չկա։
--00--ԿԿ