ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Էս տարածքում ռուսն ավելի շատ արյուն է թափել քան մենք, և ադրբեջանական սադրանքներն իրենց ժամանակին կստանան շատ կոշտ ու խիստ պատասխան։ Անդրադառնալով Արցախում տեղի ունեցողին՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում որոշ «մտքի տիտաններ» մեղադրում են ռուսներին համարժեք պատասխան չտալու մեջ, և նշում, որ եթե այդպես է, թող հեռանան։
«Չեն հասկանում, որ այն պահին, երբ ռուսները հեռանան Արցախից, կես ժամից այնտեղ հայ չի մնա։ Ադրբեջանը լարում է վիճակն Արցախի սահմանին Թուրքիայի դրդմամբ, և եթե այսպես շարունակի, ռուսները Ալիևին փակ դագաղով կուղարկեն Էրդողանին, իսկ նրա կնոջը կկարգեն երկրի ղեկավար»,-ասել է Նահապետյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։