ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Ալիևը կքնի ու չի արթնանա, եթե հանկարծ որոշի դեպի Եվրոպա տանող գազամուղը կառուցել: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն թույլ չի տա, որ իր քթի տակ, այսպես ասած, ՌԴ-ն շրջանցող գազամուղ կառուցվի, դրա համար Ալիևը շատ թանկ կվճարի, և ՀՀ-ում Լավրովի ասածը Փառուխի մասին, հենց դա էր վկայում:
«Դա կոշտ զգուշացում էր Ադրբեջանին, եթե շարունակի խաղեր տալ»,- ասել է Նահապետյանը:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վիճակին՝ բանախոսն ասել է, որ ընդդիմությունը պետք է հստակ նշի իր արտաքին ուղեգծերը, հակառակ դեպքում իշխանությունն օգտագործում է նույնիսկ այս շարժումը՝ աշխարհին ներկայացնելով իբրև ՀՀ-ում ժողովրդավարություն:
Խոսվել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: