ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 28-ին՝ ժամը 14:00-ին, այս մասին «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռ կայացնելու։
Դատախազը մեղադրական ճառով պահանջել է մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել է 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։
00--ԱՀ