ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՌԴ-ն ծայրահեղ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ-ն։
«Մենք հայտնում ենք մեր ծայրահեղ մտահոգությունը ԼՂ-ում լարվածության աճի կապակցությամբ։ Ռուսական խաղաղապահ միավորման պատասխանատվության տակ գտնվող գոտի ներխուժումը ուղղակիորեն հակասում է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
--00--ՍԳ