ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Մոսկվան այսուհետ ևս կաջակցի Բաքվին եւ Երևանին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում։ Այդ մասին РИА Новости - ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման անցկացման մասին որոշում կայացնելու դեպքում համապատասխան հայտարարություն կարվի Կրեմլի մամուլի ծառայության կողմից:
Գոնչարը նաև հավելել է, որ Մոսկվան ցավում է, որ խաղաղության հասնելու գործընթացը առանց խախտումների չի ընթանում։
--00—ԶՀ