ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԼՂ հակամարտությունում ռուս խաղաղապահների գործունեության մասին ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
«Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում որևէ խախտում չի արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ