ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հայտարարված տագնապն ուսումնական է եղել։ Այս մասին 24News-ին հայտնեցին Ջերմուկի համայնքապետարանից, հավելելով, որ իրավիճակը հանգիստ է սահմանին։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ ահազանգ է ստացել Ջերմուկում տագնապ հայտարարվելու մասին։ «Տեղում ծառայություն իրականացնող ազատամարտիկների փոխանցմամբ՝ թշնամու կողմից որոշակի ակտիվություն է նկատվել», - գրել էր կայքը։
--00--ԿԿ