ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
N զորամիավորման ստորաբաժանումներից մեկում փետրվարի 16-ին հայտարարվել է ուսումնական տագնապ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Գումարտակը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, ստուգվել են զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունն ու մասնագիտական գիտելիքներն ու դրանց գործնական կիրառման հմտությունները:
--00--ԿԿ