ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ադրբեջանի կողմից Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյակինին միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը նյարդային ու սխալ է։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին ասված է Պետդումայի միջազգային կապերի մշտական հանձնաժողովի հայտարարությունում։
«Ադրբեջանի այս քայլը նյարդային ու սխալ է։ Կոչ ենք անում կողմերին ավելի զսպված լինել», - ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը Դելյագինին միջազգային հետախուզում էր հայտարարել այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, թե Բաքուն Լեռնային Ղարաբաղում ռուսական կողմի համար երկրորդ ճակատ է բացում և կոչ էր արել ոչնչացնել ադրբեջանական նավթային արդյունաբերությունը։
--00--ԿԿ