ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը եւ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը մարտի 26-28-ը մասնակցել են Միլանում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցմանը, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանը եւ ինքնության խեղաթյուրմանը:
Ըստ աղբյոււրի՝ նիստի ընթացքում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մաքսիմոս Խարակոպուլոսը վերահաստատել է կազմակերպության 29-րդ Գլխավոր վեհաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը:
--00--ԱՀ