ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևող ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդների առաքելությունը, քվեարկության առաջին ինը ժամվա ընթացքում լուրջ խախտումներ չի արձանագրել: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է դիտորդական առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին:
«Ընտրական գործընթացը հանգիստ է անցնում, որևէ նկատողություն կամ նշանակալի թերություններ մեր առաքելության դիտորդները չեն արձանագրել»,- ասել է Կոմարովսկին:
--00--ԱՀ