ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտողար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը չորեքշաբթի երեկոյան հանդիպում են անցկացրել Բրյուսելում՝ քննարկելու երկու երկրների առաջնորդների առաջիկա հանդիպմանն ընթառաջ մանրամասներ: Այս մասին ասվում է Եվրամիության տարածած մամլո հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն հայտարարել էր Ալիևի և Փաշինյանի՝ ապրիլի 6-ին սպասվող հանդիպման մասին:
«Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառում էր նաև պարոն Հաջիևի և պարոն Գրիգորյանի առանձին երկկողմ զրույցը, մասնակիցները քննարկեցին քաղաքական և անվտանգության իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի ողջ շրջանակը:
Մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում՝ շարունակելու քննարկումները», - ասված է հաղորդագրությունում:
--00--ԱՀ