ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Տեղեկությունը «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` կից հրապարակելով լուսանկար։
«Բրյուսելում արդյունավետ քննարկումներ ունեցանք Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ` հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ հարցում ԵՄ մասնակցության շուրջ»,- գրել է նա։
--00--ԱՀ