ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը նախարարը հարուցել է՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15.00-ին, նշանակված է միջնորդության քննության վերաբերյալ նիստը։
--00—ՀԶ