ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Եվրոպական տարածաշրջանում մարդն օրական միջինում օգտագործում է 8-ից 19գ․ աղ, ինչն ավելին է, քան ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող առավելագույն 5գ․ չափաբաժինը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:
--00—ՀԶ