Մակրոնը կարծում է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն Բուչայում տեղի ունեցած սպանդի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

44808de12737b6597e278dd13de9d201_L.jpg

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրամիության անդամ երկրները Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ կկիրառեն Կիևի շրջանի Բուչա քաղաքում տեղի ունեցած քաղաքացիական անձանց սպանդի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։



Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին համաեվրոպական քննարկումը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ ուկրաիանական լրատվամիջոցները շաբաթ օրը լուսանկարներ ու տեսանյութեր էին հրապարակել Բուչայից այն բանից հետո, երբ քաղաքն անցել էր իրենց ուժերի վերահսկողության տակ։ Դրանցում երևում էր, որ քաղաքի փողոցներում ընկած են քաղաքացիական հագուստով անձանց մարմիններ՝ կապված վիճակում։



Պաշտոնական Մոսկվան արդեն իսկ հայտարարել է, որ տեղի ունեցածն ուկրաինացի ազգայնականների գործն է, որոնց ակտիվ աջակցում են արևմտյան քարոզչամեքենաները։



--00—ՀԶ