ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Քաղաքական տարաձայնությունները հանցագործություն չեն։ Մենք կոչ ենք անում նրան անհապաղ ազատ արձակել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությանը։
«Մարդու իրավունքների հարգելը, ինչպիսին ժողովրդավարական ազատությունն է, քննարկման ենթակա չէ»,-գրել է Ֆրանսիայի նախագահը։
ՌԴ ԱԳՆ-ն այդ արձագանքն անվանել է իրականությունից կտրված։
Հիշեցնեք, որ Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը ժամեր առաջ չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով:
Ավելի վաղ, Սպիտակ տունը ևս կոչ է արել ազատ արձակել Նավալնիին։
--00--ԱՀ