ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների 5-րդ փաթեթն ուղղված կլինի առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 5, 24News

ռդ

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն ուղղված է լինելու առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը ԵՄ տնտեսական խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի շրջանակում։

«Պատժամիջոցների հինգերորդ փաթեթը վերաբերում է ոչ միայն էներգետիկային․ այն լայն փաթեթ է,  ներառում է անհատական ​​պատժամիջոցներ՝ և՛ առևտուր, և՛ տրանսպորտ, և՛ էներգետիկ, այդ թվում՝ ածուխը»,- ասել է նա։

--00—ԼՄ