ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 6, 24News
ՌԴ իշխանությունը երկարացրել է երկրի հարավային և կենտրոնական շրջաններում տեղակայված 11 օդանավակայաններ թռիչքների արգելքը մինչև ապրիլի 13-ը։ Այս մասին հայտնում է «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությունը։
Արգելքը պայմանավորված է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններով։
Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։
--00—ԼՄ