ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Երկարատև ծանր հիվանդությունից մահացել է ՌԴ Պետդումայի երկարամյա պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:
Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Նա այնքան մասշտաբային մարդ էր, որ առանց նրա դժվար է պատկերացնել Ռուսաստանի քաղաքական համակարգի զարգացումը։ Բոլորիս համար սա անվերականգնելի կորուստ էր»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ժիրինովկսին ավելի քան երեք ամիս գտնվում էր հիվանդանոցում՝ պայքարելով կորոնավիրուսային համավարակի դեմ։
--00—ՀԶ