ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հրաժեշտն է տվել Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Արարողությունը տեղի է ունեցել Միությունների տան Սյունասրահում։ Վերջին հրաժեշտի արարողությունից հետո Վլադիմիր Ժիրինովսկուն կհուղարկավորեն մոսկովյան Նովոդեվիչևյան գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ Ժիրինովսկին մահացել էր ապրիլի 6-ին, երկարատև հիվանդության հետևանքով։
--00--ՀԶ