ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան օգտահաշվում։
«Երեկ և այսօր լավ քննարկումներ եմ ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԱՀ նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին»,- ասել է ԵՄ դիվանագետը։
--00--ԱՀ