ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24 News
Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ուրվագծվում են անմիջական շփումներ, ինչը դրական է ոչ այնքան լավ նրբերանգների ֆոնին։ Այս մասին Սոչիում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը ՀՀ վարչապետը կարևորել է Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձը․
«Մենք հավաքվել ենք ոչ միայն խնդիրները բարձրաձայնելու, այլ խոսելու և քննարկելու այն խնդիրները, որոնք պետք է լուծել։ Գլխավորն այն է, որ մենք կարողացանք կոնկրետ որոշումների գալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունացման վերաբերյալ։ Մեր պարտականությունն է՝ խաղաղություն, կայունություն և մարդկանց անվտանգություն»։
Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
--00—ՄՀ