ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Մարսելի Ֆարոյի պալատը լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ ի հիշատակ ցեղասպանական անմեղսունակության հետևանքով խոշտանգված, տեղահանված և սպանված 1,5 միլիոն հայերի։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։
«Եկեք այսօր խոստանանք, որ այլևս երբեք թույլ չենք տա, որ ազգայնականության դաժան գազանը բնակություն հաստատի»,- գրել է նա։
Բենուա Պայանը Սոցիալիստական կուսակցության անդամ է և ընտրվել է Մարսելի քաղաքապետ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին՝ նախկինում ծառայելով Մարսելի քաղաքային խորհրդում։ Լուսավորված շինությունը գտնվում է Մարսելի արևմտյան մասում, կառուցումը սկսվել է Նապոլեոն III-ի հրամանով, ով ցանկանում էր Եվգենյա կայսրուհու համար «ծովային տուն» կառուցել և հավերժացնել միապետությունը, սակայն պալատի կառուցումը հետաձգվեց, իսկ Նապոլեոնը տապալվեց մինչև շինարարության ավարտը։ Ավելի ուշ պալատի պատերից ջնջվեցին միապետի բոլոր հիշատակումները:
--00--ՆՍ