ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Իջեւանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երեւան։
Հիշեցնեմ, որ նման երթեր են մեկնարկելու եւս 3 խորհրդանշական վայրերից։
Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երեւանում։
Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ (« Լամբադա» կամրջի հարեւանությամբ)»,- գրել է նա։
--00—ԼՄ