ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:
Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սա իմ պայուսակն է» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանն էր:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հնարավոր է նախաքննություն անցկացնեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:
--00--ՀԶ