Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանը գործուղվում է Իրան՝ մասնակցելու միջազգային ցուցահանդեսի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանը 2022 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)։ Այդ մասին վարչապետը որոշում է ստորագրել։

Թումանյանը գործուղվում է Իրան նավթի, գազի և նավթաքիմիական բնագավառի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

--00—ԼՄ