ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ցավակցական ուղերձ է հղել՝ Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ:
«Անձամբ իմ և Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության անունից խորին ցավակցություն եմ հայտնում փորձառու պետական գործիչ և դիվանագետ Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Խաղաղությամբ հանգչիր սիրելի ընկեր…»,- նշել է նա: