ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Մայիսի 15-ին ավտովթսր է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:10–ի սահմաններում Նոր Գեղի գյուղի գերեզմանոցների հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Սաշիկ Ա.-ի վարած UAZ մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ, 48-ամյա Արմեն Վ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Opel -ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Նոր Հաճն քաղաքի «Նոր Հաճն» կլինիկա:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
--00--ԱՀ