ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Թատեւ Խաչատրյանը:
«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշել է նա:
Անհնազանդության ակցիայի մասնակիցները մտել էին Մետրոյի «Երիտասարդական» կայարան, որտեղ գնացքը գալուց հետո նստել են գնացքի դռների մոտ և թույլ չեն տվել, որ շարժվի: Որոշ ժամանակ անց ժամանել են կարմիրբերետավորները և նրանց բերման ենթարկել:
--00—ԼՄ